TotalFootball.am


30.06.20 20:52

[ԱՂԲՅՈՒՐ] Հակիմին պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ


Մադրիդի «Ռեալի» մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն «Թվիթերի» իր էջում:

Ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ ստորագրել է մինչև 2025 թվականի ամառ նախատեսված պայմանագիր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տրանսֆերի համար «Ինտերը» կվճարի 40 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Հակիմին վարձավճարով հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Նա մասնակցել է Բունդեսլիգայի 33 խաղի, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0