TotalFootball.am


01.07.20 15:13

Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը


Լեգենդար արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը: Այս մասին հաղորդում է Infobae-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Անտոնիո Տոռեսը դառնա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Իր հաղորդագրության մեջ Տոռեսն ընդգծել է, որ արդեն պայմանավորվել է արգենտինացու ներկայացուցիչների հետ: Մարադոնայի հետ կարող են կնքել 2 տարվա պայմանագիր, իսկ նրա առաջադրանքը կլինի ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճելը:

Այս պահին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը Լուիս Էնրիկեն է: Մարադոնան «Խիմնասիան» գլխավորել է 2019-ի սեպտեմբերին: Մինչ այդ 59-ամյա մասնագետը մարզել է մեքսիկական «Դորադոսը», «Ալ-Վասլը» և «Ալ-Ֆուջայրան», ինչպես նաև գլխավորել է Արգենտինայի հավաքականը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0