TotalFootball.am


01.07.20 18:12

ՊՍԺ-ի պաշտպանը համալրել է «Բավարիայի» կազմը


«Բավարիան» պաշտոնական կայքում հայտարարել է ՊՍԺ-ի պաշտպան Տանգի Կուասսիի տեղափոխության մասին:

18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը մյունխենցիների կազմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Տանգիի հետ ստորագրվել է մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր:

«Ես շատ ուրախ եմ «Բավարիայում» խաղալու հնարավորության համար: Սա մեծ ակումբ է՝ հարուստ ավանդույթներով: Հուսով եմ՝ կկարողանամ ամրապնդվել այստեղ ու շատ խաղեր անցկացնել: Քրտնաջան կաշխատեմ դրա համար», - ասել է Կուասսին:

Կուասսին ՊՍԺ-ի սան է, հիմնական թիմի կազմում խաղում էր անցած տարվանից: Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Լիգա 1-ի 6 խաղի՝ աչքի ընկնելով 2 գոլով:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0