TotalFootball.am


04.07.20 20:30

ՄՅՈՒ-ն ջախջախեց «Բորնմութին» ու բարձրացավ 4-րդ հորիզոնական


ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բորնմութին»: Խաղն ավարտվեց 5-2 հաշվով՝ գօգուտ տանտերերի:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Բորնմութի» կիսապաշտպան Ջունիոր Ստանիսլասը: Մինչ ընդմիջում ՄՅՈՒ-ն 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. մեկական գոլով աչքի ընկան Մեյսոն Գրինվուդը, Մարկուս Ռեշֆորդը և Անտոնի Մարսիալը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերի հարձակվող Ջոշուա Կինգը կրճատեց հաշվի տարբերությունը՝ իրացնելով 11-մետրանոցը: 5 րոպե անց Գրինվուդը դուբլ ձևակերպեց: Եվս 5 րոպե անց հինգերորդ գոլը խփեց Բրունու Ֆերնանդեշը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0