TotalFootball.am


04.07.20 21:32

Ռոնալդուի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ են բերում «Յուվենտուսին»


Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տորինոյին»: Դերբին ավարտվեց «ծեր սինյորայի» հաղթանակով՝ 4-1:

Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին Խուան Կուադրադոյի փոխանցումից հետո բացեց Պաուլո Դիբալան: Առաջին խաղակեսի միջնամասում Կուադրադոն կրկնապատկեց հաշիվը, նրան փոխանցում կատարեց Կրիշտիանու Ռոնալդուն: Ընդմիջումից առաջ «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտին 11-մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը: 61-րդ րոպեին խաղի 3-րդ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Հանդիպման վերջնամասում «Տորինոյի» պաշտպան Կոֆֆի Ջիջին ինքնագոլի հեղինակ դարձավ:

«Յուվենտուսը» 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0