TotalFootball.am


04.07.20 22:43

[ՖՈՏՈ] «Լեգենդ». Կասիլյասն արձագանքել է Բուֆֆոնի ռեկորդին


Այսօր՝ հուլիսի 4-ին, Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Յուվենտուս» - «Տորինո» (4-1), խաղում լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Ա Սերիայի ռեկորդ սահմանեց՝ անցկացրած խաղերի քանակով:

42-ամյա դարպասապահը մեկնարկային կազմում էր և անցկացրեց Ա Սերիայում իր 648-րդ հանդիպումը՝ շրջանցելով Պաոլո Մալդինիին:

Խաղից հետո Բուֆֆոնը ռեկորդի մասին լուսանկար է հրապարակել «Թվիթերի» էջում: Լուսանկարով իր էջում կիսվել է Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն ու հրապարակումը վերնագրել «L-E-G-E-N-D»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0