«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտների մասին:
«Ինձ համար երկու գլխավոր ֆավորիտներն են «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին»: Դա ֆանտաստիկ խաղ կլիներ: Հաստատ չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք դա պատահել, կհանդիպե՞ն արդյոք նրան եզրափակչում, թե ինչ: «Բավարիան» տպավորիչ մրցաշրջան անցկացրեց Գերմանիայում և դադարից առաջ, և դրանից հետո:
Խաղարկությունն իսկապես հետաքրքիր է լինելու, քանի որ այն միանգամայն նոր է: Բայց երբ տեսնում եք «Մանչեսթեր Սիթիին» ու այն կազմը, որ նրանք ունեն... Բոլորին հաջողություն է պետք, բայց, ինչպես միշտ ասել եմ, եթե ուզում եք հաղթել Չեմպիոնների լիգան, ապա մինչև եզրափակիչը պետք է ունենաք լավագույն կազմը:
Այնպես չէ, որ մյուս թիմերն ընդհանրապես շանսեր չունեն, բայց ես իսկապես կարծում եմ, որ այս երկու թիմերը ֆավորիտ են», - Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք՝ ՉԼ-ի այս խաղարկությունը ավարտին կհասցվի «Ութնյակի եզրափակիչ» ձևաչափով, Լիսաբոնում, օգոստոսի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում: Դիմակայությունները կանցկացվեն մեկ խաղով: