TotalFootball.am


05.07.20 12:48

Նորից Ռոնալդուն. «Յուվենտուսում» արդեն 60 տարի մրցաշրջանում 25 գոլ խփող չէր եղել


«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը գոլի հեղինակ դարձավ «Տորինոյի» հետ խաղում (4-1), նշանակալի վիճակագրական նվաճման է հասել: Այս մասին հաղորդում է GraceNote-ը «Թվիթերի» էջում:

35-ամյա պորտուգալացին դարձավ «Յուվենտուսի» առաջին ֆուտբոլիստը 1960/61 մրցաշրջանից ի վեր, որին հաջողվել է հասնել Իտալիայի առաջնության մի մրցաշրջանում 25 գոլի նշակետին: Նախորդ նմանատիպ նվաճումը պատկանում է 1961 թվականի «Ոսկե գնդակի» արգենտինացի դափնեկիր Օմար Սիվորիին: Նա «Յուվենտուսում» հանդես է եկել 1957-ից 1965 թվականներին:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում 38 խաղի է մասնակցել՝ դառնալով 29 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0