TotalFootball.am


05.07.20 17:57

«Ռեալը» ստիպված կլինի վաճառել Խամեսին մոտ 25 միլիոն եվրոյով


Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի վաճառել Խամես Ռոդրիգեսին առաջիկա երկու ամիսների ընթացքում, իջեցված գնով: Այս մասին հայտնում է Marca-ն:

Խամեսը հասկացրել է ակումբին, որ մտադիր է կարիերան այլ ակումբում շարունակել: Հաշվի առնելով, որ կոլումբացու պայմանագիրն ավարտվում է 1 տարուց՝ «սերուցքայինների» ղեկավարությունը ստիպված կլինի գնալ զիջումների պոտենցիալ գնորդների հետ բանակցություններում:

Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստ էր ձեռք բերել Խամեսին 45-50 միլիոն եվրոյի դիմաց, սակայն «Ռեալը» չէր համաձայնել բաժանվել ֆուտբոլիստից: Այժմ «Արքայական ակումբը» կարող է ընդամենը մոտ 25 միլիոն եվրոյի հույս ունենալ:

Խամեսի ծառայություններով շարունակում են հետաքրքրված լինել անգլիական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Արսենալը», ՄՅՈՒ-ն, «Էվերթոնն» ու «Վուլվերհեմփթոնը»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0