TotalFootball.am


05.07.20 21:18

2 կարմիր քարտ, չիրացված 11-մետրանոց. «Ինտերը» պարտվեց «Բոլոնիային»


Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Բոլոնիային»:

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի միջնամասում. 22-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն: 57-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով: Մի քանի րոպե անց «Ինտերը» կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Լաուտարո Մարտինեսը չիրացրեց 11-մետրանոցը: 74-րդ րոպեին Մուսա Ջուվարան հավասարեցրեց հաշիվը: 3 րոպե անց «Ինտերը» ևս մնաց 10 հոգով: 80-րդ րոպեին «Բոլոնիային» հաշվի մեջ առաջ մղեց Մուսա Բերրոուն:

Այս պարտությունից հետո «Ինտերը» 64 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0