TotalFootball.am


07.07.20 23:32

«Չելսին» հաղթեց «Քրիսթալ Փելասին» ու բարձրացավ 3-րդ հորիզոնական


ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»:

Հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն: Խաղակեսի միջնամասում «կապույտների» առավելությունը կրկնապատկեց Կրիստիան Պուլիշիչը: 34-րդ րոպեին Ուիլֆրիդ Զահան կրճատեց հաշվի տարբերությունը: 71-րդ րոպեին 3-րդ գնդակը խփեց Տեմմի Աբրահամը: 1 րոպե անց տանտերերը կրկին կրճատեցին հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Կրիստիան Բենտեկեն:

«Չելսին» հավաքեց 60 միավոր ու բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Քրիսթալ Փելասը» 42 միավորով 14-րդ հորիզոնականում է:

Տուրի մյուս խաղում «Ուոթֆորդը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Նորվիչին»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0