TotalFootball.am


08.07.20 19:04

Լուկա Յովիչն ինքնամեկուսացել է. նրա ընկերը վարակված է կորոնավիրուսով


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչն ինքնամեկուսացել է: Այս մասին հաղորդում է Football Espana-ն՝ հղում անելով El Chiringuito-ին:

Հարձակվողն ինքնամեկուսացել է այն պատճառով, որ իր ընկերոջ՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել: Յովիչի թեստը բացասական է, սակայն ֆուտբոլիստն առաջիկայում տնից դուրս չի գա անվտանգության նկատառումներից ելնելով: Մադրիդյան ակումբում համաձայն են այդ որոշման հետ:

Հունիսին Յովիչը, որն ապաքինվում է ոտքի կոտրվածքից, ընկերների հետ խնջույք էր կազմակերպել՝ չնայած կարանտինին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0