TotalFootball.am


08.07.20 19:38

«Նա «Լիվերպուլի» լեգենդն է». Կլոպը հայտնել է Լալանայի հեռանալու մասին


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Ադամ Լալլանայի մասին, որն ամռանը կլքի ակումբը պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով:

«Ադամը... Կարծում եմ՝ արդեն բոլորը հասկանում են, որ նա լքելու է ակումբը: Ես արդեն իսկ կարոտում եմ նրան, չնայած՝ նա դեռ այստեղ է: Լալանան նշանավոր ֆուտբոլիստ է, մեծագույն ֆուտբոլիստներից մեկը՝ ըստ մարզումների որակի: Անհավանական պրոֆեսիոնալ: Հիմա մեզ մոտ բարդ իրավիճակ է, ես նրան շատ եմ հարգում: Ադամի հարցում ամեն ինչ արդեն որոշված է:

Շատ քննարկումներ են եղել ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզելու վերաբերյալ: Այստեղ անգամ քննարկում չի եղել: Ադամի համար պարզ էր, որ մենք չենք երկարաձգելու նրա պայմանագիրը:

Նա «Լիվերպուլի» ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է այն պահից ի վեր, ինչ ես այստեղ եմ: Ես նրան լավագույնն եմ մաղթում ապագայում, և, իմ կարծիքով, այստեղ նա արդեն լեգենդ է», - Կլոպի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Լալանան «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը, «Սաութհեմփթոնից»: Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը 178 խաղի է մասնակցել, որոնցում խփել է 22 գոլ ու կատարել 22 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0