TotalFootball.am


10.07.20 20:14

Դե Խեա. «Ներողություն եմ խնդրում Շմեյխելի ռեկորդը գերազանցելու համար»


«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան մեկնաբանել է ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Ասթոն Վիլայի» հետ խաղում (3-0) իր նվաճումը:

Իսպանացին դարձավ «կարմիր սատանաների» կազմում անցկացրած խաղերի քանակով (399) ռեկորդակիր դարձավ օտարերկրացիների թվում՝ շրջանցելով ակումբի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելին (398):

«Ներողություն եմ խնդրում Շմեյխելից: Դա հրաշալի է: Դա նշանակում է, որ ես այստեղ խաղում եմ արդեն երկար ժամանակ և դա անում եմ շատ լավ: Շատ հպարտ եմ: Ուրախ եմ, որ այդքան խաղ եմ անցկացրել այս ակումբում: Հուսով եմ դեռ 400 խաղի էլ մասնակցել «Յունայթեդում»: Ես շատ ուրախ եմ», - Դե Խեայի խոսքերն է մեջբերել ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը:

Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում է 2011 թվականից:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0