TotalFootball.am


10.07.20 21:49

Թոփ-եզրափակիչ. «Նոան» կրկին քամբեք իրականացրեց ու նվաճեց պատմության առաջին տիտղոսը


«Նոան» նվաճեց VBET Հայաստանի Գավաթը:

«Նոայի» և «Արարատ-Արմենիայի» միջև գոլառատ ու գերլարված եզրափակիչ հանդիպում ստացվեց, որի հանգուցալուծումը տրվեց միայն 11-մետրանոց հարվածաշարում:

Հանդիպման առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիան» մեծ առավելություն ուներ և հաղթում էր 4-1 հաշվով: Հաշիվն 8-րդ րոպեին բացեց Լուիս Օգանան: 23-րդ րոպեին «Նոայի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ալան Տատաևը: 29-րդ րոպեին Օտուբանջոն հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0: 39-րդ րոպեին «Նոան» կրճատեց հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը: 40-րդ րոպեին Օգանան դուբլի հեղինակ դարձավ՝ վերականգնելով 3 գոլի առավելությունը:

Երկրորդ խաղակեսում «Նոան» ֆանտաստիկ քամբեք իրականացրեց՝ հաշիվը դարձնելով 4-4: 56-րդ րոպեին Վլադիմիր Ազարովն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը: 4 րոպե անց Միխայիլ Կովալենկոն հաշիվը դարձրեց 3-4: 66-րդ րոպեին Սպատարուն հավասարեցրեց հաշիվը:  

90-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» մնաց 10 հոգով. վերջին հույսի խախտման համար հեռացվեց Ալֆոնսե Կասեն: «Նոային» չհաջողվեց նպաստավոր դիրքից տուգանայինը գոլի վերածել և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ թիմերը փոխանակվեցին մեկական գոլով: 11-մետրանոց հարվածաշարում «Նոայի» ֆուտբոլիստների նյարդերն ավելի ամուր գտնվեցին. 7-6, և «Նոան» պատմության առաջին տիտղոսը նվաճեց:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0