TotalFootball.am


11.07.20 16:45

Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն


Դորտմունդի «Բորուսիայի» եզրային Ջեյդոն Սանչոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է Express.de-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ գերմանական ակումբը պատրաստ է գնալ ՄՅՈՒ-ի հետ գործարքին, որպեսզի բարելավի իր ֆինանսական վիճակը: Ավելի վաղ «Բորուսիայի» ղեկավարությունը հայտարարել է 2019/20 մրցաշրջանում կորոնավիրուսի համավարակի պատճառով մոտ 45 միլիոն եվրո կորցնելու մասին:

Ջեյդոն Սանչոյի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ հայրենիք, որտեղ ժամանակին խաղացել է «Մանչեսթեր Սիթիի» ու «Ուոթֆորդի» երիտասարդական թիմերում:

Ընթացիկ մրցաշրջանում Սանչոն բոլոր մրցաշարերում 44 խաղի է մասնակցել ու դարձել 20 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0