TotalFootball.am


12.07.20 13:43

Գրիզմանը վնասվածք է ստացել «Վալյադոլիդի» դեմ խաղում


«Բարսելոնայի» 29-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը վնասվածք է ստացել Պրիմերայի 36-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» (1-0) հետ խաղում: Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Հարձակվողը փոխարինվել է ընդմիջմանը, նրա փոխարեն խաղադաշտ է մտել Լուիս Սուարեսը: Այժմ Գրիզմանը պետք է խորը բուժզննում անցնի, սակայն արդեն հիմա որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ ազդրի մկանի վնասվածքի պատճառով նա կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:

Հիշեցնենք, որ մնացած 2 խաղերում «Բարսելոնան» խաղալու է «Օսասունայի» ու «Ալավեսի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0