«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը մեկնաբանել է Պրիմերայի 36-րդ տուրում «Վալյադոլիդի» նկատմամբ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակը:
«Իհարկե, Լիոնել Մեսսիին հանգիստ է պետք: Եթե մենք առաջին խաղակեսում ավելի շատ գոլ խփեինք, հնարավոր է, ավելի շատ ֆուտբոլիստներ հանգիստ ստանային: Մեր թիմը հոգնած էր:
Մենք կարող էինք խաղի ելքը վճռել դեռ առաջին խաղակեսում: Պահեր ունեինք երկու կամ երեք գոլ խփելու: Երկրորդ խաղակեսում սկսվեցին խնդիրները:
Պահեր ունեինք երկու կամ երեք գոլ խփելու: Երկրորդ խաղակեսում սկսվեցին խնդիրները:
«Բարսելոնան» անում է հնարավոր ամեն ինչ, որ ավելի լավը դառնա: Չգիտեմ՝ բավակա՞ն է արդյոք դա, որ չեմպիոն դառնանք, քանի որ «Ռեալը» հաղթում է բոլոր խաղերը», - Սետյենի խոսքերն է մեջբերել Marca-ն:
«Բարսելոնան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում և «Ռեալին» զիջում է 1 միավորով: