TotalFootball.am


13.07.20 16:56

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է ՉԼ-ից «Ման. Սիթիի» որակազրկումը չեղարկելուն


ՈՒԵՖԱ-ն պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Սպորտային արբիտրաժային դատարանը որոշել է չեղարկել «Մանչեսթեր Սիթիի» որակազրկումը Եվրագավաթներից:

«ՈՒԵՖԱ-ն ի գիտություն է ընդունում դատարանի որոշումը՝ մեղմացնելու «Մանչեսթեր Սիթիի» պատիժը, որ դրվել էր արտոնագրման ու ֆինանսական ֆեյր փլեյի կանոնների ենթադրելի խախտումները վերահսկող անկախ կառույցի կողմից:

Նշենք, որ հանձնաժողովն ոչ բավարար համոզիչ է համարել ապացույցները, որոնք հաստատում էին կառույցի եզրակացությունները, ինչպես նաև ենթադրելի խախտումներից շատերը սահմանափակվել են ժամանակով և դուրս են եղել 5 տարվա վաղեմությունից:

Վերջին մի քանի տարիներին ֆինանսական ֆեյր-փլեյը կարևոր դեր է խաղացել ակումբների պաշտպանության և նրանց ֆինանսական կայունության հասնելու օգնության հարցում, և ՈՒԵՖԱ-ն հավատարիմ է մնում իր սկզբունքներին: Հետագայում մենք չենք մեկնաբանելու այս հարցը», - ասված է հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0