«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ռուս կիսապաշտպան Թայմուրազ Տոբոևը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Տոբոևն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թիմի կազմում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր պաշտոնական 2 հանդիպման:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ու հետագա հաջողություններ մաղթել: