«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմնա թիմում՝ չնայած հնարավոր հեռանալու մասին շշուկներին: Այս մասին հավաստիացնում է Tuttosport-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 35-ամյա պորտուգալացին չի կասկածում թուրինյան ակումբում իր ապագային և այս պահին մտածում է ոչ թե իրավիճակը փոխելու, այլ ռեկորդների ու պոտենցիալ պատմական նվաճումների մասին: Մասնավորապես, Կրիշտիանուն մտադիր է «Ոսկե խաղակոշիկ» ստանալ մրցաշրջանի արդյունքներով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը: Տեղեկություն էր հայտնվել հարձակվողի՝ «Չելսի» հավանական տեղափոխության մասին, սակայն հետագայում այն հերքվեց: