TotalFootball.am


13.07.20 20:47

«Ռեալի» նախկին տնօրեն. «Այժմյան «Բարսելոնային» չեմ դիտարկում որպես չեմպիոնության հավակնորդ»


Մադրիդի «Ռեալի» նախկին տնօրեն Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել այս մրցաշրջանում «Բարսելոնայի» ելույթների մասին:

«Ներկայիս «Բարսելոնային» չեմ դիտարկում ոչ որպես Լա Լիգայի, ոչ որպես ՉԼ-ի չեմպիոնության հավակնորդի: Մեսսին վաղուց ասել է, որ այս մակարդակը բավարար չէ Եվրոպայում հաղթելու համար:

Մեսսին չի կարող «Բարսելոնայում» ամեն ինչ անել: Թիմում նրանից չափից շատ բան են պահանջում», - Վալդանոյի խոսքերն է մեջբեևել El Transitor-ը «Թվիթերում»:

Այս պահին «Բարսելոնան» 79 միավորով 2-րդն է Պրիմերայի մրցաշարային աղյուսակում: «Կապտանռնագույնները» 1 միավորով են զիջում «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0