TotalFootball.am


13.07.20 21:33

«Ինտերը» մտադիր է ձեռք բերել Կանտեին


«Ինտերը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեով: «Ներաձուրիները» կփորձեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել 29-ամյա ֆրանսիացուն: Այս մասին հաղորդում է Goal-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ը:

«Չելսին» պատրաստ է լսել Կանտեի վերաբերյալ առաջարկները: 4 տարի առաջ կիսապաշտպանը «Լեսթերից» լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 35.8 միլիոն եվրոյով: Այժմ նրա տրանսֆերային արժեքը 80 միլիոն է:

Կանտեի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Բարսելոնան», ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»:

Այս մրցաշրջանում Կանտեն մասնակցել է բոլոր մրցաշարերի 27 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0