TotalFootball.am


13.07.20 21:44

Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականում աշխատանքով


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է ապագայում ուժերը փորձել Գերմանիայի ազգային հավաքականում:

Ինչպես «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը՝ մասնագետը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի հետ աշխատանքով: Գերմանիայի ֆուտբոլային միությունը ևս ցանկանում է Կլոպին հրավիրել ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու: Ընդ որում, խոսքն ապագայի մասին է, իսկ այս պահին Կլոպը մտադիր չէ լքել «Լիվերպուլը»:

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից: Այս ընթացքում նա թիմի հետ մեկական անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը: Մինչ այդ, 2008 թվականից գերմանացին գլխավորում էր Դորտմունդի «Բորուսիան», որի հետ 2 անգամ հաղթել է Բունդեսլիգան, նվաճել է Գերմանիայի Գավաթը, 2 անգամ դարձել երկրի սուպերգավաթակիր:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0