TotalFootball.am


14.07.20 11:50

Բեյլը կարող է անվճար լքել «Ռեալը»


Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է հարձակվող Գարեթ Բեյլի հետ պայմանագրի վաղաժամ խզման տարբերակը: 30-ամյա ուելսցին կարող է լքել «սերուցքայինների» կազմն արդեն այս ամռանը: Այս մասին հաղորդում է ABC-ն:

Զինեդին Զիդանի՝ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Բեյլը սկսել է ավելի քիչ խաղաժամանակ ստանալ: Ֆուտբոլիստն ու մարզիչն արդեն մի քանի տարի է՝ ոչ լավ հարաբերությունների մեջ են: Չնայած դրան՝ Գարեթը պատրաստ է մնալ մինչև պայմանագրի ավարտ, որը նախատեսված է 2022 թվականի հունիսի 30-ին:

«Ռեալում» դժգոհ են, որ Բեյլի համար միևնույնն է՝ դուրս կգա խաղադաշտ, թե ոչ: Մադրիդցիները կարծում են, որ հարկավոր է բաժանվել ֆուտբոլիստից, որն այդպիսի դիրք է բռնել, նույնիսկ անվճար:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0