TotalFootball.am


14.07.20 13:19

Մարտինես. «Ազարը ցույց տվեց, որ մեծ հաջողություն կբերի «Ռեալին»»


Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալում» Էդեն Ազարի առաջին մրցաշրջանի մասին:

«Այս տարին ամենադժվարն էր Էդենի կարիերայում, քանի որ նա երբեք այսքան շատ խաղեր բաց չի թողել: Ազար ցույց տվեց «Ռեալին», որ աստղային խաղացող է, որը թիմին մեծ հաջողություն կբերի ապագայում:

Դադարն առավելություն դարձավ Էդենի համար: Այն նրան թույլ տվեց խաղալու մրցաշրջանի վերջնամասում: Հիմա ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես լիովին պատրաստ է առաջ տանել այդ նախագիծը», - Մարտինեսի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Այս մրցաշրջանում Ազարը «Ռեալին» օգնել է Պրիմերայի 15 և ՉԼ-ի 5 խաղում: 29-ամյա բելգիացին դարձել է 1 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0