Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Սաութհեմփթոնը» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով խաղացին:
Չնայած ավելացված ժամանակում ձեռքից բաց թողած հաղթանակին՝ այս խաղը նշանակալից դարձավ Օլե-Գունար Սուլշերի թիմի համար, որը չի պարտվում արդեն 18 խաղ (11-ն՝ ԱՊԼ-ում): Վերջին անգամ ՄՅՈՒ-ն պարտվել է «Բարնլիին», հունվարի 22-ին:
Մինչ այս պահը նման բան «կարմիր սատանաներին» հաջողվել էր 2013 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը:
Այս պահին ՄՅՈՒ-ն 59 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: