TotalFootball.am


14.07.20 15:11

Ռամոս. «Հուսով եմ՝ հինգշաբթի օրը կկարողանանք տոնել տիտղոսը»


«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Գրանադայի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակը Պրիմերայի 36-րդ տուրի խաղում:

«Մենք դեռ ոչինչ չենք հաղթել, չնայած ակնհայտ է տիտղոս նվաճելու՝ թիմի ցանկությունը: Հիմա ամեն ինչ կախված է մեզնից, ու դեռ մնացել են միավորներ, որ պետք է հավաքել: Մեր նպատակը առաջնության վերսկսումից հետո՝ հաղթել ամեն խաղում, և մենք կձգտենք անել դա: Մենք անում ենք ամեն հնարավորը, որ հաղթենք առաջնությունը:

2-0 հաշվի ժամանակ մենք սխալ թույլ տվեցինք ու գոլ բաց թողեցինք: Երրորդ գոլը խփելու փոխարեն մենք թուլացանք: Նման բան չի կարելի, քանի որ ցանկացած թիմ կարող է հաղթել քեզ, եթե չպահպանես խաղի ինտենսիվությունը: Մենք հաղթեցինք առաջին խաղակեսն ու պարտվեցինք երկրորդը:

Լա Լիգան կարելի է հաղթել միայն կայունության ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Հուսով եմ՝ հինգշաբթի օրը մենք կկարողանանք տոնել տիտղոսը», - Ռամոսի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0