TotalFootball.am


19.07.20 11:39

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Արարատ-Արմենիայի» ավագը հեռացավ թիմից


Դմիտրի Գուզը հեռացել է «Արարատ-Արմենիայից»: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ ավարտվել է 32-ամյա ռուս պաշտպանի և «Արարատ-Արմենիայի» միջև կնքված պայմանագրի ժամկետը:

Գուզը Հայաստանի չեմպիոնին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 60 խաղի և դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ակումբը շնորհակալություն է հայտնել պաշտպանին ու մաղթել հետագա հաջողություններ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0