TotalFootball.am


26.07.20 11:58

«Երջանկությունը փողով չես գնի». Լինգարդը պատմել է ընտանեկան խնդիրների մասին


«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջեսսի Լինգարդը խոստովանել է, որ շատ ծանր է տարել ընտանեկան խնդիրները:

«Իսկապես շատ ծանր է, երբ կյանքիդ վրա ազդում են ընտանեկան խնդիրները: Ես շատ անելիք ունեի տանը, բայց այդուհանդերձ պետք էր ամեն շաբաթ դուրս գալ խաղադաշտ 75 հազար մարդու առաջ: Ու ես ասես թմրած լինեի, ասես՝ այդտեղ չէի: Եվ խաղերն անցնում էին իմ կողքով, քանի որ գլխումս բազմաթիվ այլ բաներ կային:

Ակնհայտ է, որ բոլորը մտածում են. «Օ, հրաշալի է, դու փող ունես և լավ տան մեջ ես ապրում»: Բայց փողով երջանկություն չես գնի: Ընտանիքը կարևոր է յուրաքանչյուրիս համար: Ոչ ոք երբեք չի ուզում, որ ընտանիքի համար վատ լինի: Այնպես որ, ինձ համար դա դժվար շրջան էր, և այդ շրջանում ես շատ բաներ վերաիմաստավորեցի:

Ես զգում էի, որ ճիշտ է մարզչի հետ որոշ բաների մասին խոսելը: Նա լիովին բաց էր ինձ հետ, և մենք այդ ամենի միջով միասին անցանք, իսկ հետո եկավ խնդրի գիտակցումը:

Կատարվածից հետո ես շատ էի աշխատում և ցանկանում էի ցույց տալ, որ չեմ թուլացել: Այն ժամանակից, ինչ վերադարձել եմ, շատ լավ եմ մարզվում, պոզիտիվ եմ ու ամեն օր ժպտում եմ», - Լինգարդի խոսքերն է մեջբերել Talk Sport-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0