TotalFootball.am


26.07.20 12:59

Վարդան Մինասյանը La Gazzetta dello Sport-ի հետ խոսել է Մխիթարյանի մասին


Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը La Gazzetta dello Sport-ի հետ խոսել է հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Առաջին տպավորության մասին

«Հենրիխը խաղում էր «Փյունիկի» երրորդ թիմում, երբ տեսա նրան: Նա 17 տարեկան էր, ցածրահասակ, նիհար. այսպես ասեմ՝ առաջին տպավորություն նա ինձ վրա չի գործել: Բայց հետո նա վերցրեց գնդակն ու աչքիս առաջ երկինքը շուռ եկավ, այդպիսի տաղանդ այդ կողմերում չէր եղել»:

Մի անգամ ընկերական խաղում մենք 5 գոլով գերազանցում էինք մրցակցին, և ես առաջին խաղակեսում ուզում էի փոխարինել Հենրիխին, նա այնպես զայրացավ, որ ես ստիպված եղա նրան վերադարձնել խաղի մեջ: Բնավորություն, կամք, վճռականություն՝ որակներ են, որոնք բնութագրում են Հենրիխին: Նա կարող է միայնակ հաղթել խաղերը:

Կարիերայի ընտրությունը

«Նա չշտապեց: 2009 թվականին առաջարկ կար Ֆրանսիայից, բայց ես նրան խորհուրդ տվեցի գնալ Դոնեցկի «Մետալուրգ»: Դա նրա հաջողությունն էր: Հիմա «Ռոմայի» հետ նա անում է այն, ինչին ունակ է, նրա հետ պայմանագիրը ճիշտ որոշում էր ակումբի համար: Եվրոպա Լիգայում ես երկրպագելու եմ նրան», - ասել է Մինասյանը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0