TotalFootball.am


26.07.20 16:59

«Ման. Սիթի» - «Ռեալ» խաղը կկայանա՝ չնայած Անգլիայում հայտարարված կարանտինին


ՉԼ 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» խաղը, որ նախատեսված է օգոստոսի 7-ին, կկայանա՝ չնայած կարանտինային միջոցներին, որ ձեռնարկվել են բրիտանական իշխանության կողմից: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Խաղը պետք է կայանա Մանչեսթերում՝ «Էթիհադ» մարզադաշտում:

Հուլիսի 25-ից Մեծ Բրիտանիայում գործում է 14-օրյա կարանտին նրանց համար, ովքեր երկիր կժամանեն Իսպանիայից: Այդ պատճառով «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» խաղը հայտնվել էր չկայանալու վտանգի տակ:

Մեծ Բրիտանիայի Թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարար Օլիվեր Դուդենը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» խաղը ենթակա է սպորտային ակումբների ու նկարահանող խմբերի համար նախատեսված բացառությանը:

Առաջին խաղում անգլիական ակումբը Մադրիդում 2-1 հաշվով հաղթել է «Ռեալին»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0