TotalFootball.am


27.07.20 18:57

[ԱՂԲՅՈՒՐ] Միրչա Լուչեսկուն լքել է Կիևի «Դինամոն»


Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն լքել է իր պաշտոնը: Այս մասին հաղորդում է լրագրող Էմանուել Ռոշուն «Թվիթերի» իր էջում:

Հաղորդվում է, որ իբրև ուկրաինական ակումբից հեռանալու պատճառ ռումինացի մասնագետը նշել է իր հանդեպ երկրպագուների վերաբերմունքը, որոնք դժգոհ են իր նշանակումից:

Լուչեսկուն «Դինամոն» գլխավորել է 4 օր առաջ՝ հուլիսի 23-ին: Ակումբի ուլտրասը դրանից հետո հայտարարություն էր տարածել, որում նրա նշանակումն անվանել էին «թիմի բոլոր երկրպագուների աչքերի մեջ թքել»:

Լուչեսկուն Ուկրաինայում հայտնի է Դոնեցկի «Շախտյորում» աշխատանքից, որը «Դինամոյի» սկզբունքային մրցակիցն է: Դոնեցկյան ակումբը ռումինացին գլխավորել է 12 տարի՝ 2004-ից 2016 թվականներին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0