TotalFootball.am


27.07.20 20:50

ՊՍԺ-ն տեղեկություններ է հայտնել Մբապեի վնասվածքի մասին


ՊՍԺ-ն պաշտոնական կայքում հրապարակել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի բուժզննության արդյունքները:

Հիշեցնենք՝ Մբապեն վնասվածք էր ստացել Ֆրանսիայի Գավաթի եզրափակչի՝ «Սենտ Էտյենի» հետ խաղում (1-0): Խաղի 27-րդ րոպեին մրցակցի պաշտպան Լոիկ Պերրենը կանոնների խախտում էր կատարել Մբապեի նկատմամբ: Բախումից հետո Մբապեին բուժանձնակազմի օգնությունն էր անհրաժեշտ եղել: Ֆրանսիացի հարձակվողն ի վիճակի չէր եղել շարունակել հանդիպումը:

Բուժզննման արդյունքում Մբապեի մոտ ախտորոշվել է սրունքի հոդի կապանների վնասվածք: Սպասվում է, որ ապաքինումը կպահանջի 3 շաբաթ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0