TotalFootball.am


27.07.20 22:29

«Բարսելոնան» «Արսենալին» Ռակիտիչի ու Վիդալի մասնակցությամբ փոխանակում է առաջարկել


Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» ֆուտբոլիստ Մատտեո Գենդուզիի ծառայություններով: «Կապտանռնագույնները» արդեն սկսել են բանակցել «զինագործների» հետ 21-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Footmercato-ն:

Կենտրոնական և հենակետային կիսապաշտպանի դիրքերում խաղացող Գենդուզիի տրանսֆերը գնահատվում է 40.5 միլիոն եվրո:

«Բարսելոնան» «Արսենալին» առաջարկել է Մատտեոյին փոխանակել Ֆիլիպո Կոուտինյոյի հետ, սակայն մերժում է ստացել: Հավանական գործարքի նոր տարբերակում կատալոնական ակումբն ընդգրկել է Իվան Ռակիտիչին ու Արտուրո Վիդալին:

Գենդուզին «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին: Այս մրցաշրջանում կիսապաշտպանն ԱՊԼ-ի 34 խաղի է մասնակցել՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0