TotalFootball.am


28.07.20 00:37

Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել


«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 27-ին արգենտինացին բուժզննում է անցել, որը նրա մոտ հայտնաբերել է ձախ ազդրի մկանի պատռվածք: Մոտ ժամանակներս Դիբալան կգտնվի բժիշկների հսկողության տակ: Վերականգնման ժամկետները չեն հստակեցվում:

«Յուվենտուսն» Ա Սերիայի ավարտից 2 տուր առաջ ապահովեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Դիբալան այս մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 33 խաղի: Նրա ակտիվում 11 գոլ է և 6 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0