TotalFootball.am


28.07.20 18:57

Չավի. «Կասկած չունեմ, որ Մեսսին կմասնակցի ԱԱ-2022-ին»


Քաթարական «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին կարծիք է հայտնել «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Լիոնելը կարող է խաղալ այնքան, որքան ցանկանա: Ֆիզիկականի տեսանկյունից նա ուժեղ է, արագ ու մրցունակ, նա գազան է: Չեմ կասկածում, որ Մեսսին կմասնակցի Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ին», - Չավիի խոսքերն է մեջբերել Marca-ն:

2019/20 մրցաշրջանում Մեսսին մասնակցել է Պրիմերայի 33 խաղի, խփել է 25 գոլ ու կատարել 23 գոլային փոխանցում: Արգենտինայի հավաքականի կազմում հարձակվողը հանդես է գալիս 2005 թվականից: Հավաքականի հետ 2008-ին Մեսսին դարձել է Օլիմպիական չեմպիոն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0