TotalFootball.am


28.07.20 20:28

Գործակալ. «Կոուտինյոն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ»


Կիա Ջուրաբչիանը՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալը, պատմել է իր հաճախորդի՝ կարիերան ԱՊԼ-ում շարունակելու ցանկության մասին:

«Գաղտնիք չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա, եթե կարողանա: Նրան դուր է գալիս ԱՊԼ-ում խաղալը, նրան այնտեղ պաշտում են:

ԱՊԼ-ն նրա նախապատվությունն է: Բայց Կոուտինյուն նաև դեմ չէ «Բարսելոնայում» մնալ, այնպես որ, հարցը դեռևս բաց է:

Նրա նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, քանի որ նա հրաշալի, հաջողակ ֆուտբոլիստ է», - գործակալի խոսքերն է մեջբերել TalkSport-ը:

Այս մրցաշրջանը Կոուտինյոն վարձակալությամբ անցկացնում է «Բավարիայում»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0