TotalFootball.am


28.07.20 21:37

Դավիդ Սիլվան բանակցություններ է վարում «Լացիոյի» հետ


Կիսապաշտպան Դավիդ Սիլվան, որը մրցաշրջանի ավարտին կլքի «Մանչեսթեր Սիթին», կարող է կարիերան շարունակել «Լացիոյում»: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ հռոմեական ակումբն արդեն սկսել է բանակցությունները 34-ամյա իսպանացու հետ: Սիլվայի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին:

Ֆուտբոլիստն առաջարկ է ստացել նաև ԱՄԷ-ի երկու ակումբներից՝ «Շաբաբ Ալ-Ահլիից» ու «Ալ-Նասրից»:

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Սիլվան 6 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0