TotalFootball.am


28.07.20 22:58

Մորատտի. «Մեսսիի հայրը տուն է գնել «Ինտերի» օֆիսի մոտակայքում. հնարավոր է՝ դա մի բան նշանակում է»


«Ինտերի» նախկին նախագահ և սեփականատեր Մասսիմո Մորատտին խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ իտալական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:

«Երբեմն երազանքները կատարվում են, հատկապես ֆուտբոլում: Մեսսիի հայրը տուն է գնել Միլանում՝ «Ինտերի» շտաբ-բնակարանից ոչ հեռու: Հուսով եմ՝ դա մի բան նշանակում է: Միգուցե նա գա պայմանագիր ստորագրելու», - Մորատտիի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2021-ին Մեսսին կարող է միանալ «Ինտերին»: Ավելի ուշ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել էր այդ լուրերը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0