TotalFootball.am


29.07.20 11:49

«Ատալանտան» յուրօրինակ ցուցանիշով առաջատար է եվրոպական թոփ-5 լիգաներում


Իտալական Ա Սերիայի 37-րդ տուրում «Պարման» ընդունել էր «Ատալանտային»: Խաղը կայացավ Պարմայում ու ավարտվեց հյուրերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Ռուսլան Մալինովսկու և արգենտինացի Ալեխանդրո Գոմեսի՝ տուգանային հրապարակի սահմաններից դուրս իրացրած տուգանային հարվածների շնորհիվ «Ատալանտան» այս մրցաշրջանում այդ կերպ խփած գոլերի քանակը հասցրեց 20-ի ու շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին»: Անգլիական ակումբն այս մրցաշրջանում հեռու տարածությունից 17 գոլ էր խփել: 

Ինչպես հաղորդում է Stats Foot-ը՝ տուգանայինի մատույցներից դուրս տարածությունից խփած գոլերի քանակով «Ատալանտան» առաջատար է եվրոպական թոփ-5 լիգաներում:

«Ատալանտան» 78 միավորով 3-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0