TotalFootball.am


29.07.20 12:01

Աննան Մենսահ. «Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելու համար»


«Ուրարտուի» նորեկ Աննան Մենսահը առաջին մեկնաբանությունն է տվել ակումբի մամուլի ծառայությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուրարտուն» հայտարարել էր «Լոռիի» և «Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

«Ես շատ ուրախ եմ այս ակումբում լինելու համար։ Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելու համար, որպեսզի օգնեմ թիմին հասնել առաջադրված նպատակներին։

Շնորհակալ եմ ակումբին ջերմ վերաբերմունքի համար։ Թիմի տղաներից տպավորությունները լավն են։ Աշխատանքին լուրջ են վերաբերվում, բայց մարզումներից հետո բոլորը կատակում են, ինչն էլ բարձր տրամադրություն է ապահովում թիմում։ Իսկապես ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու։ Հուսով եմ, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի», - ասել է Մենսահը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0