TotalFootball.am


29.07.20 15:44

Կոնտե. «Ավելի հեշտ է տեղափոխել Դուոմոյի տաճարը, քան ձեռք բերել Մեսսիին»


«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ խաղի արդյունքները (2-0), ինչպես նաև մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ «ներաձուրիների» կազմ հավանական տեղափոխության մասին լուրերը:

«Մենք ուժեղ թիմի էինք բախվել, որը, ինչպես արդեն ասել եմ, միակն է, որը վերջին տարիներին խնդիրներ է ստեղծել «Յուվենտուսի» համար: Ուստի «Ինտերը» արժանի է գովեստների հրաշալի խաղի համար:

Ես հասկանում եմ, որ իմ ներկայությունը մեծ սպասելիքներ է առաջացնում ու կարող է ազդել այն բանի վրա, թե ինչ տեսք կունենան որոշ արդյունքներ: Մարդիկ կարող են մտածել, որ այն պահերին, երբ ես քայլում եմ, այն, ինչին դիպչում եմ, վերածվում է ոսկու: Դա պատահել է նախկինում, բայց չի նշանակում, որ այդպես է լինելու միշտ:

Լիոնել Մեսսին կամ 4 ֆուտբոլիստ՝ 50-ական միլիոն եվրո արժեքո՞վ: Կարծում եմ՝ երկու սցենարն էլ բավականին անհավանական են: Ես ամուր կառչած եմ իմ ֆուտբոլիստներից, քանի որ նրանք բոլոր ուժերը տալիս են, դա ես կարող եմ երաշխավորել: Ինձ թվում է՝ ավելի հեշտ է տեղաշարժել Դուոմոյի տաճարը, քան Մեսսիին բերել «Ինտեր»», - Կոնտեի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0