TotalFootball.am


29.07.20 17:46

Իկարդի. «Նեյմարն իրականում ընդհանրապես այնպիսին չէ, ինչպիսին նրան պատկերացնում են»


ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին պատմել է իր թիմակիցներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի մասին:

«Իրականում Նեյմարն ընդհանրապես այնպիսին չէ, ինչպիսին նրան պատկերացնում են: Իսկ մենք հրաշալի գիտենք՝ ինչպիսին է նա: Եվ երբ այդքան լավ գիտես մարդուն, ապա կարող ես հրաշալի լեզու գտնել նրա հետ, քանի որ Նեյմարը միանգամայն հեռու է այն բանից, ինչ ասում են ԶԼՄ-ները: Նա միշտ երջանիկ է ու իրեն լավ է դրսևորում շրջապատողների հետ: Եվ նա շատ համեստ է: Շատ կարևոր է բնական լինելը, քանի որ արդյունքում մենք բոլորս մեծ ընտանիք ենք ու գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում ենք միասին: Իսկ Նեյմարի լավ տրամադրությունն օգնում է մեզ՝ լավ զգալ:

Ամենը, ինչ ասացի Նեյմարի մասին, վերաբերում է նաև Մբապեին: Նա դեռ երիտասարդ է, բայց արդեն հասել է մեծ արդյունքների: Իր տարիքի համար նա անհավանական հասուն է: Իսկ նրա վարքը ևս ազդում է թիմի բոլոր անդամների տրամադրության վրա», - Իկարդիի խոսքերն է մեջբերել France Football-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0