TotalFootball.am


30.07.20 23:33

Իբրահիմովիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ


«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է մնալ իտալական ակումբում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ շվեդ ֆուտբոլիստը «Միլանի» հետ նոր պայմանագրի պայմանները կքննարկի մոտ օրերս: Նշվում է, որ Իբրահիմովիչին թիմում մնալ համոզել է Ստեֆանո Պիոլին:

Զլատանը «Միլան» էր վերադարձել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում 38-ամյա հարձակվողը 16 հանդիպման է մասնակցել ու դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0