TotalFootball.am


30.07.20 23:44

«Ինտերը» պատրաստվում է 260 միլիոն եվրոյի պայմանագիր առաջարկել Մեսսիին


«Ինտերը» նախատեսում է պայմանագիր ստորագրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ 2021 թվականին, երբ կավարտվի նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Այս մասին հաղորդում է Milan News 24-ը՝ հղում անելով La Gazzetta dello sport-ին:

Իտալական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է Մեսսիին 4 տարվա պայմանագիր առաջարկել 260 միլիոն եվրո աշխատավարձով: 

Նշենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում Մեսսիի՝ «Ինտեր» հավանական տեղափոխության մասին: Սակայն այդ լուրերն ակտիվորեն հերքում է «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0