TotalFootball.am


01.08.20 18:53

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է մեծ գումար վճարել Սերժի Ռոբերտոյի համար


«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» աջ պաշտպան Սերժի Ռոբերտոյի ծառայություններով: «Քաղաքայինները» նախատեսում են 28-ամյա իսպանացուն ձեռք բերել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

«Սիթիում» հասկանում են, որ «կապտանռնագույնները» մեծ գումար կպահանջեն Ռոբերտոյի համար, բայց դա չի վախեցնում Անգլիայի վեցակի չեմպիոններին: Գործարքում կարող են ընդգրկել կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային, որը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ:

«Սիթին» նախատեսում է «Բարսելոնայի» հետ բանակցությունները սկսել ՉԼ այս խաղարկության ավարտից հետո: Ռոբերտոյի տրանսֆերային արժեքը 40 միլիոն եվրո է: Կատալոնական ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0