TotalFootball.am


01.08.20 20:33

ՊՍԺ-ն պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Տիագո Ալկանտարայի համար


ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններով: Ֆրանսիական Լիգա 1-ի գործող չեմպիոնները պատրաստ են 29-ամյա իսպանացու համար 30 միլիոն եվրո վճարել: Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը:

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումմենիգեն հայտնել է, որ ակումբին չի հաջողվել համաձայնության գալ Ալկանտարայի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Նա նաև ասել է, որ կիսապաշտպանին կվաճառեն, եթե շահավետ առաջարկ ստանան:

Ալկանտարային հավակնում է նաև «Լիվերպուլը»: Այս տրանսֆերը պնդում է անձամբ Յուրգեն Կլոպը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0