TotalFootball.am


01.08.20 22:41

«Արսենալը» հաղթեց «Չելսիին» ու 14-րդ անգամ նվաճեց Անգլիայի Գավաթը


Անգլիայի Գավաթի եզրափակչում «Արսենալը» հաղթեց «Չելսիին» ու նվաճեց տիտղոսը:

Հանդիպման հաշիվը «Չելսիի» կազմում 5-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո բացեց Քրիստիան Պուլիշիչը: 28-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը 11-մետրանոցի նշակետից հավասարեցրեց հաշիվը:

67-րդ րոպեին Նիկոլյա Պեպեն փոխանցում կատարեց Օբամեյանգին, որը դուբլ ձևակերպեց: 6 րոպե անց Մատեո Կովաչիչը երկրորդ դեղին քարտը ստացավ ու «Չելսիին» թողեց 10 հոգով:

«Արսենալը» պատմության մեջ 14-րդ անգամ նվաճեց Անգլիայի Գավաթը: «Չելսին» այս մրցաշարում հաղթել է 8 անգամ: Եվս 6 անգամ պարտվել է եզրափակչում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0