TotalFootball.am


02.08.20 00:46

«Ռոման» Ա Սերիայի վերջին տուրում պարտության մատնեց «Յուվենտուսին»


Իտալական Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ռոմային»: Խաղն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ «գայլերի»:

Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը: Մինչ ընդմիջում «Ռոման» առաջ անցավ հաշվի մեջ. մեկական անգամ աչքի ընկան Նիկոլա Կալինիչն ու Դիեգո Պերոտին, որը 11-մետրանոցն իրացրեց: 52-րդ րոպեին Պերոտին մեծացրեց թիմի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հայտացուցակում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

2019/20 մրցաշրջանի արդյունքներով «Յուվենտուսը» դարձավ չեմպիոն: «Ռոման» 70 միավորով մրցաշրջանն ավարտեց 5-րդ հորիզոնականում և կխաղա Եվրոպա Լիգայում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0